Մահվան ելքով վրաերթ Երևանում – Լուսանկարներ

- in Սոցիալական

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Վ․ Մ․-ն իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել։

Վրաերթի ենթարկվածին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Հունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ Հ. Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: