Մարզպետը ցուցակ է հայտնաբերել եւ ահազանգել ոստիկանություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետորսյանը Աբովյանի 29/07 ընտրատեղամասում խախտում է արձանագրել և ահազանգել է իրավապահներին։

Մարզպետն ասաց, որ Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի վստահված անձ Վեներա Գյուլինյանի մոտ մարդկանց ցուցակ է հայնտաբերվել՝ անուններով, հասցեներով ու հեռախոսահամարներով։ Ռոմանոս Պետրոսյանն այդ ընտրատեղամասում էր քվեարկում, նա լրագրողներին ասաց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանձնաժողովի անդամն իրեն ահազանգել է, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ են հայտնաբերել։

«Հիմա ոստիկաններին ենք ահազանգել, հետաքննիչը կգա, հաղորդում կներկայացնի, հետաքննություն կիրականացնեն, թե այս ինչ ցուցակներ է հանձնաժողովի անդամը բերել ընտրատեղամաս և ում ինչպես է ուզում ուղղորդել։ Ես ճանաչում եմ այդ տիկնոջը, ավելին ասեմ, ինքը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աշխատակիցներից է, Աբովյանի քաղաքապետարանում է նրա նստավայրը։ Մենք իրավական բոլոր ուղիներով  հակադարձելու ենք կլանի կառավարումը Աբովյան քաղաքում»,- լրագրողներին ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...