Մարմարաշենցիները փակել են ճանապարհը, բողոքում են գարշահոտի դեմ

- in Սոցիալական

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները փակել են ճանապարհը։ Shamshyan.com-ը հայտնում է, որ գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ճանապարհը փակել ենք, որովհետև մեր համբերության բաժակը լցվել է։ 3 տարի է, մեր ձայնը անհասանելի է իշխանությունների համար։ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, սեփականատերն էլ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է, «Չերրի» ռեստորանի տերը։ Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։ Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ։ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իիբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում»: