«Համապատասխան ով որ ասել է, նրան հարցրեք»,- այսօր լրագրողներինասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե Մարտի 1-ի հարցով ինքը հարցաքննվե՞լ է:

Հիշեցնենք, որ մամուլն օրերս գրել էր, որ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է:

«Ես ըտենց բանից տեղյակ չեմ, գնացեք հարցրեք: Այդ հարցին ես չեմ պատասխանում»,- ասաց Ծառուկյանը:

Նա հավելեց. «Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ: Համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»:

Հարցինթե իր նախկին ասածը ուժի մե՞ջ էոր եթե կապ ունիթող հրապարակային գնդակահարվիԾառուկյանը պատասխանեց. «Ես ևս մեկ անգամ, պնդում եմ՝ այդպիսի ապացույցի դեպքում, այո, հրապարակում պետք է գնդակահարեն»:

Անդրադառնալով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի պնդումներին, թե բավարար ապացույցներ կան, որ Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ին սնունդ են ապահովել զինվորականներին, Ծառուկյանը պատասխանեց.

«Մարտի մեկի օրը, եթե իմ մասնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն»: Այդուհանդերձ Ծառուկյանը մանրամասներ պատմեց, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրեն զանգել ու կանչել են կառավարություն:

«Ծառուկյանը Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չի ունեցել, առաջին օրվանից ասել ա՝ այո, պետք է խումբ ստեղծեն, քննեն, մեղավորները պետք է պատժվեն: Էսօր գործը քննվում ա, պարզ ա՝ Նիկոլ Փաշինյանը հրաման տվել է, ամեն ինչ մանրակրկիտ կբացահայտվի և բոլորդ էլ կտեսնեք: Մարտի 1-ի հետ ես ոչ մի կապ չունեմ, միայն մարտի 1-ի երեկոյան զանգ է եկել կառավարությունից, հրավիրվել եմ կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր: Եղել եմ այնտեղ երևի կես ժամ, 25 րոպե: Տեսնելով խառնաշփոթ վիճակ՝ թողել հետ եմ եկել:

Կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում-քննարկում է լինելու կառավարության շենքում: Գնացել եմ 25-30 րոպե, դուրս եմ եկել: Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն: Տեսնելով որ ոչ մի լուջ բան չկար, ես թողեցի գնացի»,- հավելեց նա: Նա նշեց, որ 11 տարի անցել է, մանրամասներ չի հիշում, չմանրամասնեց, թե ով է իրեն զանգել կառավարությունից:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •