Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը ընդունել է, որ կրակելու հրաման է տվել և որ պարկուճները փոխվել են

- in Պնակալեզներ

Մարտի մեկի գործի առիթով փաստահավաք խմբի շրջանակներում խմբի ղեկավար, այժմ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երկու անգամ հարցաքննություն է ունեցել Մարտի մեկին Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի հետ։

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ այդ ժամանակ Քոչարյանը պատկերացնո՞ւմ էր, որ կարող է հենց Գեղամ Պետրոսյանն է սպանել Հովհաննիսյանին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ այո, եւ առաջին անգամ իրենց չէին բավարարել նրա պատասխանները, երկրորդ անգամ են կանչել՝ այլ պարզաբանումների համար․

«Ներքին զորքերի այլ աշխատակիցների, հատկապես՝ հայտնի Արթուր Դաստակովից հետո մենք նորից ենք կանչել Պետրոսյանին։ Մեզ մոտ իհարկե կասկածներ եղել են թե՛ զինված ապօրինի խմբավորումների, անհամաչափ ուժ կիրառման, եւ այլ հարցերի վերաբերյալ»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ ձերբակալման մասին հաղորդագրությունը կարդաց, որտեղ սպանության կասկածանքի մասին է նշված, վստահ կարող է ասել՝ բոլոր սպանությունները բացահայտվելու են․

«Գործը կոծկողներից կարեւոր մեկը այսօր փախուստի մեջ է, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ պետք է բացատրություններ տա, եթե չի տվել, թե ինչպես դատախազի պաշտոնեը զբաղեցնելով հնարավոր էին այդքան կոծկումներ»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կարելի է նոր բացահայտումներ սպասել, ոովհետեւ նախաքննական մարմինը ցույց տվեց, որ հետեւողական մեծ ծավալի աշխատանք է անում։

Երեկ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասծանքով ձերբակալված ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը մի քանի անգամ հարցաքննված է եղել Փաստահավաք խմբի կողմից (Փաստահավաք խումբը գործել է 2008 թվականի հոկտեմբերից մինչեւ 2009 թվականի հունիսը):

Հեղափոխությունից հետո նա նաեւ 3-4 անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: