Մարտի 1-ի սպանության գործով ձերբակալված նախկին ոստիկանը Օսիպյանի վրա դրական տպավորություն է թողել

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի սպանություններից մեկի գործով նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալությանը։

Օսիպյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, եթե նախաքննությամբ կհիմնավորվի այդ արարքը, ով ուզում է լինի, միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Այդ անձը, ով ձերբակալվել է՝ ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետը, ինձ վրա դրական տպավորություն է թողել։ Իր գործառույթները բարեխիղճ կատարել է։ Թե հիմա ինչը ոնց է, ավելին չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ոստիկանության այլ աշխատողներ կարող են ձերբակալվել այս գործի շրջանակներում, Օսիպյանը պատասխանեց՝ եկեք ոչ մի բան չբացառենք։
«Նորից եմ ձեզ ասում հստակ հայերենով՝ եթե կպարզվի որևէ մեկը, անգամ գնդապետ Օսիպյանը, լինելով ՀՀ ոստիկանության պետ, մեղադրվում եմ որևէ հարցով, թող ես պատասխանատվության ենթարկվեմ»,- ասաց նա։

Օսիպյանը հավելեց, որ օրենքը հստակ ասում է՝ ոստիկանին տրվող զենքը երբ կարող է օգտագործվել, երբ չի կարող։ 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Այս մասին Օսիպյանն ասաց հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կերպով կատարել է: Բայց, եթե կհիմնավորվի այդ արարքը, միանշանակ ցանկացած անձ պետք է պատասխան կրի»,- ասաց Oսիպյանը: