ՔՊ համագումարում իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով նախորդ վարչակարգի օրոք կոռուպցիային, արտագաղթին եւ այլ երեւույթների, հայտարարեց, որ իրենց քաղաքական թիմի գործողությունների արդյունքում իրավիճակը փոխվեց:

Նա հայտարարեց, թե «մեզ պատերազմ է հայտարարված: Մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, էս պատերազմը կարելի էր նաեւ պարտվել, բայց խաղադրույքները չափազանց բարձր են, եւ խաղասեղանին լիովին այլ բան է դրված: Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանում: Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան, Հայաստանի հանրապետությունն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, եւ կախված նրանից՝ կհաջողվի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի այն, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում: Երկրորդ չափազանց կարեւոր հանգամանքը ազգային շահն է. մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենիքի հետ, մի հանրույթի հետ, որը գալիս է հնուց եւ համոզված եմ, մյուս ազգերի հետ դիմավորելու է մոլորակի մայրամուտը: Սա է, որ դրված է խաղասեղանին: Հենց այս հեռանկարին են պատերազմ հայտարարել: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք», ասել է Արարատ Միրզոյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...