Միջադեպ Ախալքալաքում. ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացիներին – Տեսանյութեր

Cuyc

Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի: JNews.am-ից հայտնում են, որ ՆԳՆ-ից սպասում են մեկնաբանության:

Ականատեսների խոսքերով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչումն է խնդիրը:«Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժվել, նրա հորեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ որ հարցեր է տվել, որից հետո արդեն ուժով նրանց ավտոմեքենայից դուրս են բերել և սկսել են ծեծել»,- պատմում է ականատեսներից մեկը:

Այնուհետև, տղայի հորեղբայրը, որն ապրում է հենց հարևանությամբ, որտեղ միջադեպն է եղել, օգնության է հասել իր զարմիկին, ինչի համար իրեն բռնել են:

Ծեծվածի տատիկն ասում է. «Իմ ներկայությամբ թոռիս ծեծեցին, հետո հրազենը դրցեին նրա ճակատին», – լացելով պատմում է նա:

«Ժամեր առաջ Ախալքալակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է պարզել կանանցից մեկի գլխին:

Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»,-գրել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքիԱզատության փողոցի սկզբնամասում: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...