Միջցեղային վենդետա Մալիում. 95 մարդ է կոտորվել

- in Միջազգային
zenq

Մալիի Մոպտի շրջանում անհայտ անձինք հարձակվել են դոգոն էթնիկ խմբի գյուղի վրա և կոտորել 95 հոգու: 19 հոգի էլ անհետ կորել է, հայտնում է Ալ Ջազիրան:

Հարձակումը ամենայն հավանականությամբ վենդետա է: Մոտ 3 ամիս առաջ դոգոն խմբի ներկայացուցիչները սպանել էին ֆուլանի էթնիկ խմբի 160 ներկայացուցչի:

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքարը հայտարարել է, որ երկիրը չի կարող վրեժի ու վենդետայի շրջան մտնել: Նա մալիացիներին կոչ է արել միասնական լինել:

Spread the love