Նախագահը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ

- in Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետի, կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի:

Նախագահն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է աշխատում կառավարության հետ, համաձայնեցնում է արդյոք աշխատանքը:

«Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,- նշեց նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...