Նախօրեին Եռաբլուրի տարածքում բռնկված խոշոր հրդեհը դեռ չեն մարել – Լուսանկարներ

- in Պաշտոնական
Hrdeh

Երեկ՝ հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականցրել  են հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: