Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Գրիգորյանի, ապրիլյան պատերազմի և հարց ու պատասխանի մասին

- in Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին պատմեց, թե ինչպես չի կարողացել Ղազախստանից հասնել ՀՀ Ազգային ժողով՝ նախորդ հարց ու պատասխանին մասնակցելու համար։ Նա ասաց, որ Նուր-Սուլթանից մի քիչ շուտ դուրս էր եկել, որ գար ու հասներ հարց ու պատասխանին։

«Ես հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին՝ պատգամավորները չգիտեմ ինչու իրենց հարցերը հանեցին, մնացել է մի հատ պատգամավոր, որ հարց պետք է տա, ձեր գալն անիմաստ է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելուն։ Նա ասաց, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է մեկ նպատակով՝ պարզելու համար, թե արդյոք մեր Զինված ուժերրը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին։ «Բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երաշխավորենք, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»,- ասաց նա։

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ ստացել է նախագահի կարգադրությամբ՝ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի թեկնածության շուրջ ստեղծված աղմուկին։

Նա ասաց, որ խորհրդարանական նախկին մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է հանրապետության նախագահի կողմից առաջադրված  թեկնածությունը։

«Այսինքն՝ նախքան Իմ քայլը դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման Ազգային ժողովում ներկայացվել է հանրապետության նախագահի կողմից»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Իմ քայլն էլ մերժեց Հանրապետության նախագահի նախորդ երկու թեկնածուներին, Նիկոլ Փաշինայնըհ պատասխանեց․ «Երկու նոր թեկնածու առաջադրեց, բայց խորհրդրաանական մեծամասնությունը համարել է, որ այդ թեկնածուները չպետք է առնվազն այս փուլում ներկայացվեն»։

Ըստ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահը Վահե Գրիգորյանին նորից առաջադրելով՝ ընդամենը անարդարությունն է վերացնում։ «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը ինչպես եղել է հանրապետության նախագահի թեկնածուն, այնպես էլ շարունակում է մնալ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...