Նովոսիբիրսկում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայից ազգությամբ հայի են գնդակահարել

- in Իրավունք
Atrchanak

Հունիսի 25-ին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կրակոցների հետևանքով սպանվել է ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը։

Մուրադյանի ուղղությամբ կրակել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայից։

Nissan ավտոմեքենայից կրակոցներ են հնչել Գոգոլի անվան փողոցում։

Հաղորդագրությունում ասվում է, որ Մուրադյանը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Վնասվել են զոհի սիրտը, վերջույթները, գլուխը, որովայնը։