Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ խաղահրապարակի ոչնչացման

- in Հասարակություն

Կոտայքի մարզի Նոր գեղի համայնքում այսօր՝ հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուսանողական 8-րդ հանրակացարանային շենքի բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու:
Բնակիչներն ասել են, որ բակը ծառայում է որպես երեխաների համար խաղահրապարակ և դիմել են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը:

Բակում հավաքված երեխաներն էլ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»: