Կոմիտասի շուկայի հարակից կրպակներն ապամոնտաժվում են – Լուսանկարներ

- in Հասարակություն
mard

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից տևական ժամանակ բանակցություններ էին ընթանում Կոմիտասի շուկայի հարակից կրպակների վարձակալի հետ՝ դրանք ապամոնտաժելու ուղղությամբ:

Արդյունքում կրպակներն ապամոնտաժվում են տնտեսվարողի կողմից: Գործընթացը կազմակերպվել է այնպես, որ տարածքում վաճառք իրականացնող որևէ քաղաքացի չտուժի:

Նրանց տրվել է հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու շուկայում կամ հարակից այլ տարածքներում: Կան քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ իրենց վաճառակետերը տեղափոխել այլ վայրեր: Այսպիսով՝ կանխվում է ևս մեկ ապօրինություն, միաժամանակ վերականգնելով հուշարձան հանդիսացող՝ Կոմիտասի շուկայի ամբողջական տեսքը: