Ովքե՞ր են սևազգեստ մարդիկ, որոնց վարչապետը հանձնարարեց տեղորոշել

- in Հրապարակ

«Ես չեմ կարծում, որ վարչապետի սկանդալային հայտարարություն արեց, չեմ կիսում այդ միտքը: Եվ եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալ»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով վերջին երկու օրը կատարում են համապատասխան աշխատանքներ:

Հարցին, թե ովքե՞ր են սևազգեստ մարդիկ, որոնց վարչապետը հանձնարարեց տեղորոշել, Վանեցյանը պատասխանեց, որ շրջանակը մշտապես իրենց պարզ է, մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն:

«Եթե կլինեն հստակ դեպքեր, որ նախատեսված կլինի Քրեական օրեսնգրքով պատիժ, այդ անձանց նկատմաբ կիրականացվեն օրենքով բոլոր մեզ տրված լիազորություները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ բոլոր սևազգեստների՞ն պետք է տեղորորշեն:

«Չեմ կարծում, որ դա տեղին հումոր է: Դա փորձում են ինչ-որ կոնտեքստից դուրս բաներ ասել՝ սևազգեստ մարդիկ և այլն: Նման բան չկա: Իրականում այն, ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են, վարչապետը շատ հստակ իր դիքրորոշումը հայտնել է, և պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել: Շրջանակը կբացվի, երբ որ կլինեն  մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն: Եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ: Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահների կողմից»,- պատասխանեց Վանեցյանը:

Spread the love