Ով կնշանակվի արդարադատության նախարար

- in Մամուլ
ator-portfel

Հրապարակը գրում է. Արտակ Զեյնալյանի անսպասելի հրաժարականից հետո արդարադատության նախարարի թեկնածուների անուններ են շրջանառվում։

Չնայած առաջին իսկ պահից լուր տարածվեց, որ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն է ամենահավանական թեկնածուն, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ մեկ այլ թեկնածու կա, որի նշանակումն ավելի հավանական է։ Խոսքը դեռեւս 2018-ի մայիսին ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռուստամ Բադասյանի մասին է՝ նա նախկին փաստաբան է, Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող քչերից մեկը։

Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Բադասյանին պատրաստվում են նշանակել ԱԱԾ պետի տեղակալ՝ Արզուման Հարությունյանի փոխարեն, բայց քանի որ նոր՝ ավելի կարեւոր պոստ ազատվեց՝ արդարադատության նախարարինը, չի բացառվում, որ որոշումը փոխվի։