Ուղիղ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը

- in Տեսանյութեր

Մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 16-ին մեկնարկած համագումարին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարության անդամ Նիկոլ Փաշինյանը։

Համագումարի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և վարչության այլ անդամների ելույթներ։ Կընտրվի նաև կուսակցության նոր վարչությունը։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց կուսակցության ծրագրի այն դրույթը, որ առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի: Նա ասել է, որ պետք է կանգնեցնել նվազման միտումը, եւ նշել բնակչության թվի կրկնապատկման ճանապարհը՝ մեծ հայրենադարձություն եւ ծնելիության աճ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, June 15, 2019