Չիշիկ խմելու կոչ արած դատավորը պարտավորեցրել է Սերժ Սարգսյանի խնամուց ներողություն խնդրել

- in Առողջություն

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը պնդում է, որ դատարանը սուբյեկտիվ է վարվել՝ նախարարին պարտավորեցնելով ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից։

Այսօրվա հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ «Դատարանը մեզ բավարար լծակներ չի թողել, որ պաշտպանենք մեր դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։

Ընդ որում՝ Թորոսյանը բժշկական կենտրոնում չարաշահումների մասին հայտարարություններ անելու հիմքեր ուներ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարտավորեցրել նրան ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց: