Պատերազմ հայտարարած տարրերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն

- in Կրթություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տառավճարով ստահակ աշխատող որոշ վարձկաններ, որոնք իրենց համարում են լրատվական միջոց, իրենց գրոշներից չզրկվելու համար անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ներքաշեցին հարթակ։

Հերթական նենգ սուտն են տարածել, իբր ՀՀ կառավարությունը չեղարկել է քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերը, և նրանց թույլ չեն տալիս մասնակցել քննությունների։ ԿԳ նախարարը Կառավարության նիստին պաշտոնապես հերքեց այս կեղտոտ ապատեղեկատվությունը։

ՀՀ-ին պատերազմ հայտարարած տարրերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, և այդ աշխատանքը պետք է լինի հստակ տեսանելի»,- գրել է Մկրտչյանը:

Նշենք, որ լրատվականներից մեկը գրել էր, թե Ապրիլյանին մասնակցած ուսանողների՝ բյուջեից փոխհատուցվող ուսվարձերը չեն փոխանցվել բուհերին: