Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

- in Պաշտոնական
Arcrun Hovhannisyan

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: 

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: