ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իր և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև խնդիրներ կան:

Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը ազատվել է Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս տեղեկությունը ևս Դավիթ Անանյանը հաստատեց:

«Ես հակասություն բառ չէի օգտագործի, ՊԵԿ և ֆինանսների նախարարության միջև կա մշտնջենական պայքար, որը նորմալ է: Որպես անձ՝ անձնական ֆրոնտում այդպիսի բան չկա: Եվ դուք երևի տեսնում եք, թե մենք պարոն Ջանջուղազյանի հետ ոնց ենք շփվում, անձնական շփումներում մենք շատ բարիդրացիական ու գործընկերային մթնոլորտում ենք»,-ասաց Անանայանը:

Ինչ վերաբերում է եղբորընա հավելեց. «Իմ եղբայրը իր աշխատանքը չի կորցրել, իմ եղբայրն էն անձնավորությունը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ ավելի արժանավայել ու իրեն ավելի վայել»:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Անանյանն ասաց. «Ես հրաժարական ներկայացնելու վերաբերյալ խոսքը ձեզանից լսեցի առաջին անգամ: Դա այս ամեն ինչի մեջ, այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենա ոչ էական հարցն է, որ դուք ինձ տալիս եք: Ես ձեզ կարող եմ վստահ ասել՝ իմ մասնագիտությունը ես երբեք չեմ կորցնի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...