Կրճատվել են մի քանի չվերթներ դեպի Թուրքիա, Իսպանիա, Չեռնոգորիա, Հունաստան, Վիետնամ և մի շարք այլ երկրներ:

«Աերոֆլոտ» խումբը չեղարկել է 14 ուղղություններով թռիչքների թույլտվությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոսավիացիայի» տվյալներին: Խոսքը որ թե ներքին, այլ միջազգային չվերթների մասին է, իսկ երթուղիների կրճատումը տեղի կունենա ինչպես «Աերոֆլոտի» ցանցում, այնպես էլ նրա ցածրբյուջետային դուստր «Պոբեդա»-ում:

Ըստ առկա տվյալների, «Աերոֆլոտը» կդադարեցնի Մոսկվայից հունական Կոս, չինական Ուրումչի և վիետնամական Նյաչանգ թռիչքները: «Պոբեդան» կդադարեցնի թռիչքները Մախաչկալայից Անթալիա, Պերմից՝ Անթալիա և Ստամբուլ, Ռոստով Դոնից՝ Ստամբուլ և Գյումրի (Հայաստան): «Պոբեդայից» այլև չեն իրականացվի Սանկտ-Պետերբուրգից Գյումրի և Թիվաթ (Չեռնոգորիա), իսկ Մոսկվայից՝ Ռեուս (Իսպանիա), Հելսինկի (Ֆինլանդիա), Պոդգորիցա (Չեռնոգորիա) և Բազել (Շվեյցարիա) չվերթերները:

Թռիչքների դադարեցման ամսաթիվը նշված չէ: Ավիաընկերությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Հուլիսի 8-ից ռուսական ընկերությունները կդադարեցնեն նաև վրացական քաղաքներ թռիչքները: Այս որոշումը կայացվել է Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին, երբ տեղի ընդդիմությունն ու արմատականները սկսել են խորհրդարանի շենքի գրոհը՝ ռուս խորհրդարանականների այցի պատճառով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...