Պուտինը Ռուսաստանը համեմատել է «վագրերի մենամարտին» հետևող «կապիկի» հետ

- in Միջազգային
putin

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատկերավոր ձևով ներկայացրել է Ռուսաստանի տեղը համաշխարհային տնտեսական առաջնության համար պայքարում՝ հաղորդում է REGNUM-ի թղթակիցը:

Հարցը բարձրացվել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմների քննարկման համատեքստում:

«Չինացիները լավ ասացվածք ունեն. երբ երկու վագրեր մենամարտում են հովտում, խելացի կապիկը նստում է և հետևում, թե ինչպես կավարտվի այն»,- ասել է Պուտինը:

Սակայն «ամեն ինչ փոխվում է», շարունակել է նա, այդ թվում նաև «այս պատկերը»: Պուտինը նշել է, որ այսօր Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ վերջերս հայտարարված սկզբունքներին`ներառյալ Միացյալ Նահանգների կողմից. դրանք են ազատ տնտեսական գաղափարները, ժողովրդավարությունը միջազգային տնտեսական դաշտում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...