Պուտինը սկսել է շանտաժի ենթարկել Արևմուտքը «չինական շոու»-ի միջոցով

- in Միջազգային
Putin Vladimir

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ Չինաստանը հուսալի գործընկեր կարող է լինել, եթե եվրոպացիները չչեղարկեն պատժամիջոցները։

Վլադիմիր Պուտինը Սի Ցզինպինի հետ հանդիպել է դեռևս հինգշաբթի, իսկ ուրբաթ նրանք մասնակցել են ֆորումին՝ տնտեսական ոլորտի հազարավոր ազգային և միջազգային ներկայացուցիչների առջև։ Եվ այդ «չինական շոուն» նման է Կրեմլի ղեկավարի՝ դեպի Արևմուտք ուղղված շանտաժին, գրում է Die Welt-ը։

«Միանգամայն ակնհայտ է․ նրանք ցանկանում են ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է լինել նաև առանց Եվրոպայի»,-ասել է ֆորումին մասնակցած աղբյուրը։

Անունը բարձրաձայնել չցանկացող ռուս միլիարդատերն ասել է, որ փոփոխությունների ժամանակը եկել է։ Հինգ տարի առաջ սահմանված պատժամիջոցները բարդացնում են Արևմուտքի հետ գործարքներ կնքելը։ Դրանք հարվածում են Եվրոպայի հետ Ռուսաստանի առևտրին, այնինչ ՌԴ-ի և Չինաստանի միջև առևտուրը վերջերս ռեկորդային ցուցանիշների է հասնում։

Պարբերականը նշել է նաև, որ Ռուսաստանն ամենևին ուրախ չէ Եվրոպայի հետ վատ հարաբերություններ ունենալու համար։ Բացի այդ, Մոսկվան սխալմամբ կարծում է, որ պատժամիջոցների հարցում «Եվրոպան ԱՄՆ-ի պատանդն է»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...