Պուտինը և Փաշինյանը միևնույն «Վոլգա»-ով Մերձմոսկովյան շրջան են ուղևորվում

- in Տեսանյութեր

Համացանցում հանրաճանաչություն է ձեռք բերում Մերձմոսկվայից տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է մայրուղով ընթանում «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերներով։

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների դիմանկարներն ավտոմեքենայի վրա պատկերված են երկու երկրների պետական խորհրդանշանների՝ դրոշի և զինանշանի ֆոնին։ «Վոլգա»-ի վրա նաև հայերեն և ռուսերեն գրված են երկու երկրների անվանումները։

Ամենայն հավանականությամբ, «Վոլգա»-ն տեսանկահարահանվել է Մերձմոսկվայի Լյուբերցի շրջանում։