Պուտինի մամլո քարտուղարի դստերը նկատել են քաղբանտարկյալների ազատ արձակման համար կազմակերպված ակցիային

- in Միջազգային
Peskov

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետան մասնակցել է Մոսկվայում լրագրող Իվան Գոլունովի աջակցության համար կազմակերպված չարտոնված ակցիային:

Աղջիկն Instagram-ի իր էջում կարճ stories է տեղադրել, սակայն հետագայում այն ջնջել է: Ականատեսները նկարահանել են, որ Պեսկովի դուստրը երիտասարդի ընկերակցությամբ ներկա է եղել ակցիային: Միևնույն ժամանակ նա փորձել է ինչ-որ բան նկարել հեռախոսով, գրում է Znak-ը:

Ինչպես հաղորդում է UNIAN-ը, Մոսկվայի կենտրոնում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել քաղբանտարկյալների ազատ արձակման համար չարտոնված ակցիայի ժամանակ: Երթի անցկացման առիթ է հանդիսացել «Մեդուզա» պարբերականի հետաքննող- լրագրող Իվան Գոլունովի ձերբակալությունը:

Скриншот

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...