«Ռուսական մանդատի» համար կռիվ Արցախում. Առուն թռեք, նոր ասեք՝ հո՛պ

- in Վերլուծական
Bako Sahakyan Serzh Sargsyan

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրումն ունի մեկ գլխավոր նպատակ՝ ստեղծել իրավիճակ, որը կբացառի երկրորդ անգամ այդօրինակ վիճակում հայտնվելը, կամ այլ կերպ ասած՝ մարտահրավերներին համարժեք պատրաստ չլինելը:

Արդյունքում ստեղծվեց հարցը քննող ԱԺ հանձնաժողովը, որի նախագահությունը վստահվեց Անդրանիկ Քոչարյանին, իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի զգուշացումները Արցախից ստացվող բանսարկություններին և սպառնալիքներին, երկու օրերին արձանագրեցին արդյունքներ:

Երեկ ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական տվեց Արթուր Աղաբեկյանն, ով ՀՅԴ քվոտայով ժամանակին ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էր, որում այսօր Անդրանիկ Քոչարյանն է: Մինչդեռ Աղաբեկյանը չմեկնաբանեց իր հրաժարականի պատճառը, իսկ հավաստի, օդում կախված լուրերի համաձայն, նա էլ հավակնում է հաջորդ տարի սպասվելիք Արցախի նախագահի ընտրություններում լինել թեկնածուներից մեկը:

Իսկ արդեն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԻՆ նախարարի պաշտոնից ԼՂ ոստիկանապետի պաշտոնին է նշանակել Լևոն Մնացականյանին, ում ազատումը ԼՂՀ ՊՆ պաշտոնից հայաստանյան ընդդիմադիրները համարում էին Հայաստանից ճնշման արդյունք:

Եվ ամենակարևորներից մեկը՝ Վիտալի Բալասանյանն, ով արդեն Արցախի նախագահական ընտրություններում իրեն թեկնածու է համարում, և զբաղեցնում էր ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ հրաժարական է տվել, ինչն էլ նույն կերպ հայաստանյան ընդիմադիրները կապում են այստեղից հղված ճնշման հետ: Վերջերս էլ՝ Վիտալի Բալասանյանը հայտարարեց նոր շարժում սկսելու մասին, անունն էլ՝  Հզոր, Միացյալ Հայաստան, իսկ Արցախը Հայաստանի մարզ հռչակելու Սասնա ծռեր կուսակցության կարծիքին ի պատասխան Վիտալի Բալասանյանի հայտարարել էր, թե Արցախը մարզ համարողները թող չհատեն Արցախի սահմանը:

Արցախում իշխանության համար պայքարը վաղուց է սկսվել ու նոր թափ է հավաքում, սակայն այստեղ ամենացավալին այն է, որ այն ուղղորդվում է դեպի Ռուսաստան, կամ՝ Ռուսաստանից, հաշվի առնելով նաև շաբաթներ առաջ ռուսական ոչ անհայտ ֆիգուրների քարոզչությունն Արցախի պետհամալսարանում:

«Ռուսական մանդատի» համար կռիվ մղող ղարաբաղցի նախկին պաշտոնյաները թերևս չեն էլ հետևում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ է քննում ԱԺ Պաշտպանության, անվտանգության … հանձնաժողովը, փոխարենը՝ առուն թռնեն նոր ասեն՝ հո՛պ:

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի ԶՈՒ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, նախկին բարձրաստիճան զինվորական Կոմիտաս Մուրադյանն ասել է.  Ես պատրաստ եմ աշխատել հանձնաժողովի հետ: Հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնել է նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման նախկին պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանը: Նրանց Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ապրիլյան պատերազմից մի քանի օր անց:

Հեռացված զինվորականներից էր նաև ԶՈՒ հետախուզական վարչության պետ գեներալ Արշակ Կարապետյանը, սակայն Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, իսկ Նիկոլ Փաշինյանը նրան բերեց իր խորհրդականի կարգավիճակին: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հազարավոր գաղտնի էջեր է կարդացել՝ վարչապետի պաշտոնի բերումով, սակայն որևէ տվյալ չկա հետախուզական վատ աշխատանքի մասին:
Առայժմ լուռ են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, իսկ ահա Պաշտպանության ներկա նախարար Դավիթ Տոնոյանն այնժամ ՊՆ առաջին փոխնախարարն էր, ու թերևս ասելիք կունենա Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերի դեպքում:

Արցախում նախագահական ու խորհրդարանական՝ երկու համապետական ընտրությունները սպասվում են միայն հաջորդ տարի՝ 2020 թ.-ին, եթե իհարկե այսօրվա կադրային փոխատեղումներից հետո Բակո Սահակյանը վաղաժամ հրաժարական չտա: Ուրեմն՝ կամ վստահ են, որ ռուսական հետք չկա ապրիլյան պատերազմում, կամ հենց դա են շահարկում ու թափահարում Ռուսաստանի քրեաօլիգարխիկ խողովակներով, թե մեզ դաբրո տվեք, չէ՝ մեզ դաբրո տվեք, լա՜վ էլի՝ մեզ, իրականում բոլորի հետ մուկնուկատու են խաղում և փաստացի բորբոքվող կրակի վրա ձեռները տաքացնում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Բավ չէ՞ անցած այս երկու նախագահացուների հետ ու ռսալեզության արդյունքում պղծել մեր ընկերների արյունն ու հիշատակը, հայրենիք, պաշտոն ու դիրքի տենչալ ռսի կրնկի տակ:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love