Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան ու այլ երկրներ ապատեղեկատվություն են տարածում

- in Միջազգային

Ռուսաստանը, Չինաստանն ու այլ երկրներ ապատեղեկատվություն են տարածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տարաձայնությունների մասին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք ունենք բոլոր հիմքերը կարծելու, որ Հյուսիսային Կորեան, Իրանը, Վենեսուելան, Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են ապատեղեկատվություն տարածել վարչակազմի և այն մասին, թե նախագահի և իր խորհրդականների միջև տարաձայնություններ կան»,- ասել է նա՝ նշելով, որ լրագրողներն այդ ապատեղեկատվությունն արագ տարածում են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «գեղեցիկ և ջերմ» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, սակայն դեռ պատրաստ չէ հանդիպել նրա հետ, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է մինչ հերթական հանդիպումը երկու կողմերի բանակցություններում առաջընթացի հասնել:

«Նամակը, որը նա ուղարկել է, հիանալի էր»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր Թրամփ-Կիմ Չեն Ըն երրորդ հնարավոր հանդիպման մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել Պատրիկ Շանահանի թեկնածությանը, որին մտադիր էր պաշտպանության նախարար նշանակել, հաղորդում է NBC News-ը:

Թրամփը Նորմանդիայում խորհրդակցել է մի քանի վստահելի անձանց հետ՝ տվյալ պոստի այլընտրանքային թեկնածուի համար:

Սպիտակ տունը Պատրիկ Շանահանին նշանակել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար մայիսի 9-ին, սակայն գերատեսչությունն իր որոշումը պետք է հաստատի Սենատում:

Նշվում է, որ այդ պոստի հնարավոր թեկնածու կարող է դառնալ Մարկ Էսփերը, եթե Թրամփը հրաժարվի Շանահանի օգտին իր հայտարարությունից:

Spread the love