Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտնել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նա հայտարարել է, որ այդպիսի պայման է վրացական տարածքների ամբողջականությունը հարգելը։

«Եթե Ռուսաստանը ճանաչի մեր սահմանները, մենք իդեալական գործընկերներ կլինենք, ամենաբարձր մակարդակով բարեկամություն կլինի»,-ասել է նա։

Ռուլոֆսը նշել է, որ Վրաստանն անկախ երկիր է և չի ցանկանում ռուսական ազդեցության ներքո գտնվել։

Նա նաև ակնկալել է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկները նախկինի պես Վրաստան կժամանեն։

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող հակառուսական հանրահավաքների մասնակիցները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով, ցուցարարների թիվը մշտապես աճում է, ուստի նրանք շարունակում են փողոց դուրս գալ: Այնուամենայնիվ, վրացական լրատվամիջոցները պնդում են, որ հունիսի 25-ին, ցուցարարների թիվն ավելի քիչ է եղել, քան այլ օրերին:

Մասնակիցները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարարության ղեկավարի հրաժարականը և ձերբակալված հանրահավաքների մասնակիցների ազատ արձակումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկանոր Մելիան մեղադրվում է Թբիլիսիում անցկացվող հակառուսական հանրահավաքների ժամանակ անկարգությունների կազմակերպման մեջ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...