Սաակաշվիլիի կուսակցությունն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին

- in Ընտրություններ
Saakashvili

Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններին ինքնուրույն կմասնակցի։ Այս մասին Վրաստանի նախկին նախագահը և Օդեսայի նախկին նահանգապետը հայտնել է Facebook-ի իր էջում հրապարակված տեսագրությունում։

«Կրկին նայելով այդ հին քաղաքական գործիչներին, այդ հին կուսակցություններին, կրկին նայելով այդ պայմանավորվածություններին, այն բանին, որ նրանցից շատերը, անկախ իմ անձնական վերաբերմունքից, էլ ավելի վատ հեղինակություն ձեռք բերեցին, քան մեկուկես տարի առաջ, երբ ինձ առևանգեցին և արտաքսեցին, մենք հանգեցինք եզրակացության, որ ինքնուրույն պետք է մասնակցել ընտրություններին»,-ասել է նա։

Սաակաշվիլիի խոսքով՝ իր կուսակցությունը մյուսներից տարբերվում է «և՛ գաղափարներով, և՛ դրայվով, և՛ էներգիայով»։

«Մենք չենք կարող փոխզիջման դիմել։ Մենք չենք կարող նախկինի պես ընտրել տարբեր տեսակի, ներեցեք, կեղտից»,-հավելել է նա։

«Ընդհանուր ալիքն աջակցելու համար, որը եկել է Վլադիմիր Զելենսկու ընտրվելուց հետո՝ մեծ գաղափարներ գեներացնելու համար, որոնք կհանգեցնեն նրան, որ Ուկրաինան առաջ ցատկ կկատարի․․․ մենք այժմ գրասենյակում կհավաքվենք և ձեզ հետ միասին ցուցակ կկազմենք, ձեզ հետ միասին կգնանք այդ ընտրություններին, ձեզ հետ միասին, ես վստահ եմ, կհաղթենք, եթե լավ կազմակերպվենք»,- ընդգծել է Սաակաշվիլին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...