Saakashvili

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ժամանակակից ճարտարապետությունը բացակայում է կոռուպցիոներների պատճառով։ Այս մասին նա ասել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։

Քաղաքական գործչի խոսքով՝ տվյալ պահին երկրում ժամանակակից ճարտարապետությամբ ոչ մի քաղաք չկա։ Նրա կարծիքով՝ դրա պատճառը կոռուպցիան է։

«Ես շատ եմ ցավում, որ չկա ոչ մի քաղաք, որտեղ կա այնպիսի ժամանակակից ճարտարապետություն, որը կարելի է համաշխարհային չափանիշների հետ համեմատել»,-հավելել է Սաակաշվիլին։

Նա ընդգծել է, որ Թբիլիսիի կամրջի կառուցման համար ավելի քիչ են ծախսել, քան Կիևի ապակե կամրջի։

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի, «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ թիկնապահներ չունի։

Քաղաքական գործչի խոսքով՝ թիկնապահները նրան չեն օգնի։ Սաակաշվիլին ասել է, որ երբ վերջին անգամ իրեն առևանգեցին, թիկնապահները չկարողացան խանգարել դրան։

«Այդ պատճառով ես որոշեցի, որ թիկնապահներն ինձ համար միանգամայն ավելորդ են»,- ընդգծել է նա։

Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե ինչպես է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերաբերվում գինուն, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։

«Նա ինձ ասել է, թե չի հավատում, որ Ուկրաինայում լավ գինի կարող է լինել»,-հայտարարել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ Պորոշենկոն չի կարողանում ուկրաինական գինի խմել։

Նա նաև հավելել է, որ Պորոշենկոն փորձում է համապատասխանել իր շրջապատին։

Սաակաշվիլին ընդգծել է, որ Պորոշենկոյին բազմիցս խնդրել է նվազեցնել հարկերը ուկրաինացի գինեգործների համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...