Սաակաշվիլին ասել է Զելենսկու խոստման մասին

- in Միջազգային

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն խոստում է տվել և պահել է այն, հաղորդում է NewsOne-ը։

Նրա խոսքով՝ խոսքն իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելուն է վերաբերվում։

«Առաջին անգամ հայտնվեց մարդ, որն ասաց և արեց»,-հավելել է Սաակաշվիլին։

Նա ընդգծել է, որ Զելենսկու հետ կապ է պահել նաև մինչև նախագահական ընտրություններում նրա հաղթանակը։

Ուկրաինայի նախագահի խոսքերով, «թե՛ Ֆրանսիան, թե՛ միջազգային այլ գործընկերները գիտեն, թե յուրաքանչյուր ուկրաինացու ինչն է անհանգստացնում»:

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չի կարողանա իրեն ապահով զգալ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը:

Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև հավելել է, որ «ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան «վառոդի տակառ» դառնա, որտեղ Ղրիմը և Դոնբասը բիկֆորդյան քուղեր են»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ORDLO-ի զինյալների հետ բանակցություններին, և շարունակելու է գործել Մինսկի գործընթացի շրջանակներում: