ՍԱՍ-ի Արտակը հերքել է իր առնչությունը միջադեպին. ՀՀ ոստիկանությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է

- in Իրավունք
artak Sargsyan SAS

Երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել:

Մեր տեղեկություններով, վերջինս հերքել է իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ մասնակիցների hետ որեւէ առնչություն չունի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ՝ բարձր խոսելու պատճառով:

ՀՀ ոստիկանությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ Արտակ Սարգսյանը ոստիկանության բաժնում բացատրություն է տվել: Ոստիկանությունից ասացին, որ տեղեկություն է ստացվել, որ Իսահակյանի փողոցի համալիրներից մեկում միջադեպ է եղել, ստուգումներ են իրականացվում: Նաեւ ասացին, որ մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն՝ այդ թվում համալիրի աշխատակիցներ տվել են բացատրություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են, Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: