«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել. «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»:

Այս մասին ֆեյսբուքում գրառում էր կատարել Գևորգ Դանիելյանը: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Գևորգ Դանիելյանի համար կարդաց Սահմանադրության համապատասխան հոդվածը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը հենց այդպես էլ ձևավորվել է և պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ տալ հանձնարարական, որ հանձնաժողովը լիարժեք գործի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...