Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղությամբ

- in Մամուլ
serzh-sargsyan

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։

Միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի և մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։ Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, և երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»»։