Սիփան Փաշինյանի մեքենայից կոնյակը խմել է, բայց նոթբուքը՝ վերադարձրել

- in Հասարակություն

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։

Ոստիկանությունից հայտնում են, որ նշյալ անձը Չարբախի բնակիչ  Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։

Երեւանի վարչությունում նա խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը, իսկ կոնյակը խմել է։ Ընթանում է հետաքննություն։

Spread the love