Սուրեն Պապիկյանը՝ ՔՊ նախագահ, վարչության նոր կազմը. ցանկ

- in Պաշտոնական

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության նախագահ:

Հունիսի 16-ին մեկնարկած ՔՊ 5-րդ համաժողովի ընթացքում վարչության նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ներկա պատվիրակների մեծամասնությունը:

Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Նորընտիր վարչության կազմից պատվիրակները կընտրեն վարչության նախագահ:

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը: