Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին

- in Պաշտոնական

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Եղիազարյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Թե ով կլինի ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ դեռևս հայտնի չէ:
Spread the love