«Չգիտեմ՝ Էդուարդ Բաբայանն ամբիցիոզ բառն արտահայտելիս ինչ նկատի ունի:

Այո՛, ես հավակնություն եմ ցուցաբերում Աբովյանում վերջ տալ կլանային կառավարման բարքերին, Աբովյանում վերջ տալ ախրանիկների ինստիտուտների կառավարմանը»,- ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի դիտարկմանը, թե Ռոմանոս Պետրոսյանը ամբիցիոզ քայլեր է կատարում:

Մարզպետի խոսքով՝ կենաց-մահու պայքար չէ, պետական ինստիտուտների ամրապնդման պայքար է. Վահագն Գևորգյանը լիարժեքորեն օգտվել է ԲՀԿ ամբողջ ֆինանսատնտեսական, ինչպես նաև մարդկային ռեսուրսներից:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...