Վարչապետը բացահայտում է, թե ո՞ւմ նկատի ուներ, երբ հայտարարեց, որ որոշ ուժեր դավադրություն են հրահրում

- in Ով ով է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ հայտարարեց, որ որոշ ուժեր դավադրություն են հրահրում և փորձում են ՀՀ իշխանություններին հողեր հանձնելու մեջ մեղադրել։

«Ես բարձրաձայնել եմ դրա մասին Գորիսում ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ Գիտեք ինչից է այդ տրամաբանությունը։ Դա աննախադեպ երևույթ է եղել, և ՀՀ, և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի  անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ  ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր ա ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս, որ իր օգնականին ասում ա՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։ Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել  է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել նախկինում։ «Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք ինչ ա բանակցվել, ինչ ա պայմանավորվել, իրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, ինչի» համար են դա անում»,- հավելեց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...