«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին:

Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, և հուսով եմ՝ նաև օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․ Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»:

Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ և հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...