Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա. Դավիթ Բաբայանը մեկնաբանել է …

- in Պնակալեզներ
Vitali Balasanyan

Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարական է տալիս։  Այդ մասին Արմինֆո-ին հաղորդել է Արցախի քաղաքական շրջանակների աղբյուրը, չբացառելով, որ հրաժարականի դիմումը կարող է ստորագրվել արդեն այսօր։

Քաղաքական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Բալասանյանի հրաժարականը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի հասցեին հնչեցրած խիստ քննադատությամբ և նրանց վարած քաղաքականության հետ անհամաձայնությամբ։  Արցախցի քաղաքական գործիչների վարկածով, անձամբ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջել է Բալասանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։

Մինչդեռ, Արմինֆո-ի աղբյուրը հերքել է այդ վարկածը,  հայտարարելով, որ Բալասանյանի հրաժարականը պայմանավորված է 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու նրա ծրագրերով:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:

«Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն չենք թաքցրել։ Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել: Պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Եթե լինում են կադրային նշանակումներ, տեղաշարժ, փոփոխություն, մենք երբևիցե չենք թաքցրել, եթե չկա այդպիսի տեղեկատվություն, հետևաբար դեռևս այդպիսի բան չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Բաբայանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին, եթե լինի որևէ զարգացում, կտեղեկացնեն հանրությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...