Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

- in Պաշտոնական
Vitali Balasanyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ Վիտալի Բալասանյանը հրաժարական է տալու: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ նա հրաժարվել է դիմում գրել, եւ ազատվելու է նախագահի հրամանագրով:

Spread the love