Վրաստանի ընդդիմությունը ներխուժել է խորհրդարանի շենք, հայտարարում է ցույցերը շարունակելու մասին

- in Միջազգային
Georgia

Վրաստանի ընդդիմությունն այսօր երեկոյան շարունակելու է խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողությունները: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն:

Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է հակաիրավական գործողությունների մեջ, հայտնում է apsny.ge-ն:

Տեղեկացնենք, որ հունիսի 20-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիա են տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Պետական անվտանգության ծառայության ղեկավարի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Ցույցերի պատճառը Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակության այցն է Թբիլիսի կոմունիստ Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային: Գավրիլովը նիստը բացել է՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Դա դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր խմբակցությունների մոտ:

Հունիսի 20-ի երեկոյան ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը՝ կիրառելով ռետինե փամփուշտներ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է երկրի մի շարք բարձաստիճան պաշտոնյաների հրաժարականի պահանջով: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Apsny.ge-ն հայտնում է, որ նրանց հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել շենք:

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը:

Տեղեկացնենք, որ այսօր Թբիլիսիում Ուղղափառության վեհաժողովն ընդհատվել էր, քանի որ վրացի պատգամավորներին դուր չէր եկել, որ նիստը նախագահող Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Ընդդիմադիր պատգամավորները թույլ չեն տվել, որ նիստը շարունակվի:

Թբիլիսիում 240 մարդ Է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Այդ մասին հունիսի 21-ին հայտնել Է Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:

«Ակցիաների ընթացքում տուժել Է ընդամենը 240 մարդ, որոնցից 102-ը՝ կլինիկաներում են»,- փոխնախարարի խոսքը մեջբերել Է Վրաստանի Առաջին ալիքը: Բոխուայի խոսքով՝ տուժածներից 80-ը ոստիկաններ են: Այժմ վիրաբույժները վիրահատում են երկու վիրավորների: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր Է:

Վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն իր կողմնակիցներին հորդորել է Թբիլիսիի կենտրոնում ժամը 19:00-ին վերսկսել բողոքի ակցիաները:

Այս պահին Ռուստավելի պողոտան եւ այնտեղ գտնվող խորհրդարանի շենքը մաքրված են եւ պահպանվում են իրավապահների կողմից: Վաշաձեն հայտնել է, որ հանրահավաքի մասնակիցները չէին գրոհի խորհրդարանի շենքը, եթե կատարվեին ընդդիմության պահանջները՝ հրաժարական տային Խորհրդարանի խոսնակն ու ՆԳՆ ղեկավարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments