Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով, Հայաստանը պատրաստ է

- in Տնտեսական

Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի  թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways  ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հրապարակման մեջ ավիաընկերությունը հղում է կատարել ՌԴ իշխանությունների հայտարարությանն առ այն, որ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից հետո արգելվելու է իրականացնել կանոնավոր չվերթներ` Ռուսաստանից Վրաստան:

«ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն` արգելքը տարածվելու է նաեւ  Georgian Airlines ընկերության վրա:Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա Georgian Airways-ն իր ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթներ`  Թբիլիսի-Երեւան-Մոսկվա», – նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս-վրացական հարաբերությունների սրման հետեւանքով չվերթների ժամանակավորապես դադարեցման պայմաններում Հայաստանի տուրիստական կազմակերպությունները փորձում են լավատեսորեն տրամադրվել եւ ակնկալել Ռուսաստանից զբոսաշրջիկների աճ։

Վրաստանում վերջին երկու օրերի տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ զբասաշրջիկներն առայժմ չեն շտապում չեղարկել ծրագրերը.  ‹‹Փաստինֆո››-ին տարբեր տուրիստական կազմակերպություններից հայտնեցին, որ դեպի Թբիլիսինախապես ձեռք բերված ավիատոմսերը վերադարձնելու դեպքեր չեն արձանագրվել։ ‹‹Յունայթեդ Թրավել›› տուրիստական գործակալությունից նշեցին նաեւ, որ իրենք Երևան-Թբիլիսի չվերթներ այս պահին էլ ունենլ: Տուրիստական կազմակերպությունից հայտնեցին նաև, որ մեծամասամբ հանգստացողները Վրաստան են գնում մեքենայով:

«Վրացական ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է Ռուսաստանին պարտք չունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Թամազ Գայաշվիլին:

Նրա խոսքերով՝ «Վրացական ավիաուղիներ»-ն իսկապես Ռուսաստանին պարտք ունեցել է:

Նա նաեւ ավելացրեց, որ գումարը կազմում էր մոտ 3 մլն դոլար:

Գայաշվիլին շեշտեց, որ ընկերությունը խնդիրը կարգավորել է վրացական իշխանությունների օգնությամբ: