Վրացական երազանքը զիջման գնաց. ընտրությունները կլինեն համամասնական ցուցակներով

- in Ընտրություններ
Yntrutyun

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայնվել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով:

Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Տեղեկացնենք, որ այս պահանջը վերջին օրերին ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն է:

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են կուսակցական՝ համամասնական ցուցակով, իսկ 73-ը՝ մեծամասնականով: 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններում Վրացական երազանքի թեկնածուները ստացել էին 73 մեծամասնական մանդատներից 71-ը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...