Փաշինյանը թվարկել է տասնյակ մարդկանց անուններ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, ովքեր իրենց ձեռքերով, զրոյից բիզնեսներ են ստեղծել

- in Պաշտոնական

ՔՊ կուսակցության համագումարում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է տասնյակ մարդկանց անուններ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, ովքեր իրենց ձեռքերով, զրոյից բիզնեսներ են ստեղծել, այդ թվում կրեատիվ մեթոդներով:

Թվարկելով այդ մարդկանց անունները, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք հերոսներ են որովհետեւ հաղթել են մեր ամենավտանգավոր թշնամուն՝ հուսահատությանը, մեր ամենազազրելի ուղեկցին՝ խեղճությանը: Նա ասել է, որ նման մարդիկ Հայաստանում պետք է շատանան: