ԲԷՑ-ում և Քաղաքացիական ավիացիայում Հաշվեքննիչ պալատը խոշոր բացահայտումներ է արել

- in Տնտեսական
Yolyan Levon

Էներգետիկ ոլորտում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում:

Այս մասին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Նյութը բավական ծավալուն է, երկու առանձին դեպքերով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առկա են խնդիրներ թե մրցութային գործընթացի, թե դրանց կատարման ֆինանսական կարգապահության մասով: Տրվում են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտականությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ,- ասաց Յոլյանը:

Նա նշեց, որ էներգետիկ ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ԲԷՑ-ի և արտասահմանյան ընկերությունների միջև հաճախ առաջացել են անհամաձայնություններ և միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ: Միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի պահանջները հաճախ անտեսվել են: Տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վեց ենթակայանների վերակառուցումը նախատեսվել էր ավարտել 2018 թվականի ընթացքում, սակայն 2018-ի սեպտեմբերի վերջի դրությամբ դրանց աշխատանքների կատարողականները տատանվում էին 21-44 տոկոսի միջակայքում:

Ընդհանուր առմամբ արձանագրվել են 246 դեպքով անհամապատասխանություններ, որից ավելի քան 30-ը՝ ֆինանսական բնույթի: Դրամային արտահայտությամբ դրանք կազմում են մոտ 10 մլրդ դրամ,- ասաց Յոլյանը:

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018-ին հաշվեքննության ընթացքում նկատել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պատկանող կասկածներ: Եվ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս այս մասին խոսեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պատկանող կասկածներ: Եվ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առանձին հաշվեքննությունների նյութերից մի քանի օրինակներով ներկայացնեմ մի քանի ուշագրավ փաստեր՝ Քաղաքացիական ավիացիայի մասին: Յուրաքանչյուր տարի պետբյուջեից Քաղաքացիական ավիացիայի վարչությանը տրամադրվում են համապատասխան միջոցներ ավիաուսումնական կենտրն ՓԲԸ-ի միջոցով ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար: Այդ նպատակով Ավիաուսումնական կենտրոն ՓԲԸ-ի կողմից համապատասխան օդանավի վարձակալության համար 2013-ից սկսած պետական ընկերությունը վճարել է շուրջ 600 մլն դրամ վարձավճար: Մինչդեռ օդանավը մասնավոր ընկերության կողմից ներմուծվել է դեռ 2013-ին՝ 86. 2 մլն դրամ արժեքով: Փաստորեն ստացվում է, որ այս տարիների ընթացքում վճարված 600 մլն դրամի չափով վարձավճարը շուրջ 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը »,-ներկայացրեց Յոլյանը:
Նա նշեց, որ Քաղաքացիական ավիացիայում արձանագրվել է մեկ այլ խնդիր: Մասնավորապես Հայաստանում օդանավերը գրանցվում են անվճար, շահագործողի հավաստագիրը և թռիչքային պիտանելիության հավաստագիրը նույնպես տրամադրվում են անվճար: Արտասահմանում այդ գործողություններն  իրականացվում են շոշափելի վճարովի հիմունքներով: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը չունի համապատասխան հսկողական մեխանիզմներ, որով կարողանա պարզել ՀՀ-ից դուրս բազավորված ինքնաթիռների փաստացի գործունեությունը: « Հսկողության փաստացի բացակայության պարագայում չեն վերահսկվում նաև հարկային պարտավորությունները: Օրինակ` Հարավային Սուդանում և Չադում մի ընկերություն համեմատել ենք Հայաստանում բազավորված մեկ այլ ընկերության հետ: Այն 2017-ին ունենալով 13 անգամ ավելի օդանավ, վճարել է 20 անգամ ավելի քիչ հարկ»,-նշեց Յոլյանը:

Անդրադառնալով պալատի ընդհանուր տարվա աշխատանքներին՝ նա նշեց, որ արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր, պալատն, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն: