Ֆրանսիայի դատարաններն անկախ են …

- in Հասարակություն
France

Ֆրանսիայի վարչական դատարանի որոշմամբ չեղարկվել են այդ երկրի մի քանի քաղաքների՝ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով՝ սա չի կարելի դիտարկել որպես դիվանագիտության ձախողում, Ֆրանսիան մնում է Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը: «Որևէ արտաքին միջամտություն այդ դատարանների գործին շատ տարօրինակ կլինի, քանի որ Ֆրանսիայի դատարաններն անկախ են»,-ասաց նա: